Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՎԻՐՏՈՒԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ
08/06/2012 11:07
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՎԻՐՏՈՒԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ

Համացանցը կատարյալ միջոց է` վիրտուալ ուսումնական միջավայր ապահովելու համար: Հեռավար ուսուցման մոդելն այդ գործիքներից մեկն է: Այն ուսանողին թույլ է տալիս իր բնակավայրում մնալով` սովորել արտասահմանում գտնվող որևէ համալսարանում:

ՎիվաՍելՄՏՍը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ կրթության նման ժամանակակից գործիքներ է  տրամադրում նոր հմտություններ և որակավորում ստանալ ձգտող ուսանողներին: Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնում ընկերության ստեղծած տեսակոնֆերանսների դահլիճն ու տրամադրած ինտերակտիվ գրատախտակը կտան դրա հնարավորությունը:

Այսպես, ՎիվաՍելՄՏՍի աջակցությամբ Տեխասի համալսարանի հետ օնլայն կրթություն ապահովելու Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի երբեմնի ծրագիրը մեկնարկել է:Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը տրամադրել է տեսակոնֆերանսների լսարան ստեղծելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա:

Տեսաձայնային կատարյալ HD որակ ապահովող պրոֆեսիոնալ սարքավորումը, մոնիտորները և դասախոսի կողմից հեռակառավարվող տեսախցիկը ապահովում են իրական պատկեր` թույլ տալով հնարավորինս կրճատել վիրտուալ լսարանի տպավորությունը: HD որակի շնորհիվ ձայնը դադարում է լինել արհեստական, ինչը թույլ է տալիս կրճատել տարածության զգացումը, արդյունավետ քննարկում ծավալել դեմ առ դեմ ձևաչափով և ստանալ առավելագույն գիտելիք: Ուղիղ հեռարձակմամբ առաջին տեսակոնֆերանսը կազմակերպվել է Տեխասի համալսարանի հետ: Կենտրոնին տրամադրվել է նաև ինտերակտիվ գրատախտակ և լուսարձակ:

«Համացանցը մեծացնում է կրթվելու հնարավորությունը: Համոզված եմ, որ ուղիղ հեռարձակմամբ կազմակերպվող ուսուցման հեռավար մեթոդը կփոխի ուսանողների մտածողությունն ու վարքագիծը: Այն երիտասարդությանը թույլ կտա լինել ավելի ինքնուրույն, նպատակասլաց և պատասխանատու,  իսկ մոնիտորների տարբեր կողմերում գտնվող դասախոսները կկատարեն խորհրդատուի դեր: Տարբեր երկրների բուհերի միջև ստեղծվող վիրտուալ համագործակցությունը թույլ կտա ձևավորել լայն աշխարհայացք: Այն կարևոր է նաև ազգային մտածողությունը, մշակույթը այլ երկրների հետ համեմատելու և համադրելու տեսանկյունից: Մենք ձգտում ենք տեղեկատվական բոլոր պաշարները հասանելի դարձնել ուսանողությանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը համոզված է, որ տեխնոլոգիական լուծումները և ուսումնառության առցանց եղանակը պահանջված գործիքներ են որակյալ կրթության համար:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67