Տնտեսական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ
08/06/2012 11:30
Կիսվել

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

Երևանի քաղաքապետարանի 2012թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական և ասֆալտապատման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում:

Նշենք, որ մայրաքաղաքում կապիտալ ու մասնակի ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր ծավալն այս տարի կկազմի մոտ երկու միլիոն քառակուսի մետր: Ըստ այդմ, 644.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կապիտալ հիմնանորոգում կիրականացվի 26 փողոցներում, այդ թվում` մայթերի նորոգում, եզրաքարերի փոխարինում, անձրևատարների ու դիտահորերի նորոգում ու նորերի կառուցում, ինչպես նաև երթևեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում ծանոթացել է պաշտպանության նախարարության շենքին հարակից Բագրևանդի փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այստեղ ճանապարհը կրկնակի լայնացվում է՝ դառնալով 14 մ լայնությամբ, յուրաքանչյուր կողմից ունենալով երկուական երթևեկելի շերտ:

Ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով որակի պահպանմանը: Պատասխանատուները զեկուցել են, որ գործընթացն իրականացվում է սահմանված ժամանակացույցի համաձայն, և աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում:

Հիմնանորոգվող մյուս ճանապարհը երթևեկությամբ ծանրաբեռնված Մյասնիկյան պողոտան է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այստեղ շինարարներն աշխատում են կրկնակի ծանրաբեռնվածությամբ, որպեսզի օր առաջ ավարտեն գործն, ու ճանապարհը լիարժեք երթևեկելի դառնա: Ծրագրի համաձայն` այս ճանապարհահատվածում կասֆալտապատվի 120000 քմ մակերես:

Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցում ընթացող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, երթևեկելի գոտու ասֆալտապատմանը զուգահեռ, ամբողջությամբ վերանորոգվում են նաև մայթերը, փոխվում եզրաքարերը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել նաև մայթերի բարեկարգման աշխատանքների որակին:

Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը հետևել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որտեղ երթևեկելի գոտու հարթեցման աշխատանքներն ավարտվել և շրջայցի պահին ասֆալտապատման աշխատանքներ էին ընթանում: Քաղաքապետը տեղում հետևել է նաև Սեբաստիա-Իսակով ուղեանցում ընթացող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին:

Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ կատարված աշխատանքների արդարացի գնահատականը կտան բնակիչներն ու, ըստ այդմ, պատասխանատուներին տեղում մեկ անգամ ևս հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը, վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու լինել աչալուրջ և հետևողական` որևէ թերություն կամ բացթողում բացառելու համար. «Մայրաքաղաքում տարեկան ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների մոտ 60 տոկոսն արդեն մոտենում է ավարտին: Կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ և այդ աշխատանքները լինելու են շարունակական ոչ միայն կենտրոնական փողոցներում, այլև բակային տարածքներում ու երկրորդական փողոցներում: Լուրջ ուշադրություն է դարձվում նաև մայրուղիների հիմնանորոգման խնդրին: Շրջայցի ընթացքում մենք որոշ թերություններ նկատեցինք, որոնք վերացնելու ուղղությամբ տեղում շինարարներին տրվեցին հանձնարարականներ: Պատասխանատուների առջև պահանջը հստակ է դրված` ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների ընթացքին ու որակին»,- շեշտել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով 2011 թվականի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում իրականացված ճաքալցման և ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքներն անորակ կամ թերի կատարած կազմակերպություններին՝ քաղաքապետը նշել է, որ կապալառուներն արդեն սկսել են սեփական միջոցներով վերացնել  անորակ և թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունները:

2012-ի համակողմանի տարեկան ծրագիրը ներառում է նաև 25 գրունտային ճանապարհներ, այսինքն փողոցներ, որոնք առաջին անգամ են ասֆալտապատվելու: Գլխավոր և երկրորդական փողոցներից բացի, համալիր ծրագրի համաձայն իրականացվում է նաև ավելի քան 350 փողոցների, 400 բակերի, միջբակային ճանապարհների ու նրբանցքների, ինչպես նաև 80 փողոցների մայթերի բարեկարգում:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6