Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 440.00-1.00 EUR SELL - 446.00-1.00
OIL:  BRENT - 71.89+1.80 WTI - 66.78+1.95
COMEX:  GOLD - 4975.90-0.21 SILVER - 77.57+0.82
COMEX:  PLATINUM - 2066.30-1.33
LME:  ALUMINIUM - 3077.50-0.73 COPPER - 12881.00+0.04
LME:  NICKEL - 16984.00-2.55 TIN - 46702.00-5.96
LME:  LEAD - 1960.00-0.88 ZINC - 3337.50-1.08
FOREX:  USD/JPY - 155.14+0.11 EUR/GBP - 1.1756-0.21
FOREX:  EUR/USD - 1.1756-0.21 GBP/USD - 1.3439-0.40
STOCKS RUS:  RTSI - 1139.74-0.86
STOCKS US: DOW JONES - 49395.16-0.54 NASDAQ - 22682.73-0.31
STOCKS US: S&P 500 - 6861.89-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 56825.70-1.12 TOPIX - 3808.48-1.13
STOCKS CHINA:  HANG SENG - 26413.35-1.10 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10627.04-0.55 CAC40 - 8398.78-0.36
STOCKS EUR:  DAX - 25043.57-0.93
20/02/2026  CBA:  USD - 376.82-0.12 GBP - 507.65-0.69
20/02/2026  CBA:  EURO - 443.25-1.09
20/02/2026  CBA:  GOLD - 60633-1 SILVER - 941.94+27.57
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՊԱՅՔԱՐԸ ԳՆԱՃԻ ԴԵՄ
11/06/2012 11:45
Կիսվել

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՊԱՅՔԱՐԸ ԳՆԱՃԻ ԴԵՄ

Ընթացիկ տարվա մայիս ամսին Չինաստանի սպառողական շուկայում տարեկան գնաճը կազմել է 3%: Նախորդ ամսվա համեմատությամբ ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսային կետով: Ինչպես հաղորդում է Չինաստանի պետական վիճակագրական ծառայությունը՝ մայիսին երկրում արձանագրված գնաճի ցուցանիշը նվազագույնն է վերջին 17 ամիսների կտրվածքով:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու այս մեկ ամսում Չինաստանում սպառողական ապրանքների գներն աճել են 2.6%-ով, ծառայությունների սակագներն աճել են 1.7%-ով: Ընդ որում, առավել զգալի աճ գրանցվել է պարենային ապրանքների շուկայում (6.4%):

Նշենք նաև, որ մայիսին քաղաքային համայնքներում գնաճը կազմել է 3%, գյուղական համայնքներում՝ 2.9%:

Հունվար-մայիս ժամանակահատվածում երկրում գնաճը կազմել է 3.5%:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Չինաստանի կառավարությունն իր մակրոտնտեսական քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը սահմանել էր գնաճի դեմ պայքարը:

2011 թվականին երկրում գնաճը կազմել էր 5.4%:

20/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.82
-0.12
Եվրո (EUR)
443.25
-1.09
Ռուբլի (RUR)
4.9008
-0.0175
Լարի (GEL)
140.9
+0.05
60633
-1
Արծաթ
941.94
+27.57