ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՏԵՍՔ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ առաջիկայում կմեկնարկեն Հյուսիսային պողոտայի բարեկարգման, կանաչապատման և արտաքին լուսավորության ցանցի նորացման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության համաձայն՝ այս աշխատանքների արդյունքում պողոտայում մոտ երեք անգամ կավելանան կանաչ տարածքները, կփոխարինվեն սալիկներն ու նոր լուծումներ կտրվի արտաքին լուսավորությանը:
Ծրագրին մասնակից կլինեն նաև պողոտայի տարածքում գտնվող օբյեկտների սեփականատերերը: