ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 11/06/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.23 դրամով և կազմել է 412.52 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.76 դրամով և կազմել 518.79 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել 12.74 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 3.69 դրամով և կազմել 641.10 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 403.13 դրամով և կազմել 20,908.84 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 14.94 դրամով և կազմել 373.61 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 660.72 դրամով և կազմել 18,793.42 դրամ մեկ գրամի դիմաց: