Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՄԵՐ ՍԱԿԱՎԱՀՈՂ ԵՐԿՐՈՒՄ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ 36.5%-Ը
13/06/2012 11:19
Կիսվել

ՄԵՐ ՍԱԿԱՎԱՀՈՂ ԵՐԿՐՈՒՄ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ 36.5%-Ը

Մեր հանրապետության 449.2 հազ. հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում շուրջ 36.5%-ը կամ 164 հազ. հեկտարը: Միևնույն ժամանակ, մշակովի հողերի զգալի մասում նկատվում է մշակաբույսերի բերքատվության նվազում: Այս մասին վկայում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հրապարակված՝ 2011 թվականի հողային հաշվեկշռի տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ չօգագործվող հողատարածքների բաշխումն ըստ մարզերի հետևյալն է. Արագածոտնում՝ 39.8% կամ 21,48 հազ. հա, Արարատում` 17.6% կամ 4,52 հազ. հա, Արմավիրում` 32.6% կամ 13,52 հազ. հա, Գեղարքունիքում` 11.6% կամ 9,52 հազ. հա, Լոռիում` 46.9% կամ 19,70 հազ. հա, Կոտայքում` 64.5% կամ 24,50 հազ. հա, Շիրակում` 34.9% կամ 27,80 հազ. հա, Սյունիքում` 43.5% կամ 19,08 հազ. հա, Վայոց ձորում` 72.2% կամ 11,71 հազ. հա, Տավուշում` 44.3% կամ 11,35 հազ. հա, Երևանում` 83.3% կամ 0,82 հազ. հա:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատմամբ՝ թեև 2011 թվականին շուրջ 1500 հա վարելահողեր ներգրավվել են գյուղատնտեսական շրջանառության մեջ, այնուամենայնիվ, մեր սակավահող հանրապետությունում չօգտագործվող հողերի առկայությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

Նշենք, որ  ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2012թ. փետրվարի 29-ի № 8-Ա հրամանով հաստատվել և ներկայումս իրականացվում է «Գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման վիճակի ուսումնասիրման միջոցառումների» ծրագիրը, որի նպատակը վարելահողերի և բազմամյա տնկարկների չմշակման պատճառների բացահայտումն է:

Հայաստանի Հանրապետության 10 մարզի թվով 37 նախկին վարչական շրջաններից նախօրոք ընտրված 5-ական համայնքներում (ընդամենը` 185 համայնք) իրականացվել է գյուղատնտեսական հողերի` վարելահողերի և բազմամյա տնկարկների օգտագործման վիճակի ուսունասիրություն՝ հարցումների միջոցով: Յուրաքանչյուր համայնքից հարցման են ենթարկվեն 30 հողօգտագործող, որոնք տարբեր պատճառներով լիովին կամ մասնակի չեն մշակում սեփականաշնորհված հողատարածքները:

Ներկայումս նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչությունում ամփոփվում են մարզերից ստացված հարցումների արդյունքները, որոնց հիման վրա նախապատրաստվելու են առաջարկություններ՝ հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12