Ֆինանսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ» ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄ
14/06/2012 11:26
Կիսվել

ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ» ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Աշխարհի հայտնի ռեժիսորները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված Սերգեյ Փարաջանովին:

Հուշադրամի դիմերեսի աջում պատկերված է Սերգեյ Փարաջանովի կոլաժից հատված, ձախ մասում Փարաջանովի դիմապատկերն է: Կենտրոնում կինոխցիկ է ամրակալանի վրա, որից աջ ճեղքված նուռ է, իսկ ձախ` դրամահատարանի առեւտրային նիշը:  Ներքևում Հայաստանի Հանրապետության զինանշանն է եւ հուշադրամի անվանական արժեքը` «DRAM 100 ԴՐԱՄ»:  Ձախում ուղղահայաց հայերեն, իսկ ներքեւում հորիզոնական անգլերեն համապատասխանաբար մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»: Վերեւի աջում ուղղահայաց նշված է թողարկման տարեթիվը` «2012»:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում Փարաջանովի դիմապատկերն է, որից վերև «SERGEI PARAJANOV» ոճավորված մակագրությունն է: Վերևի աջ անկյունում Փարաջանովի «Ֆաբերժեի հիշատակին» կոլաժից հատված է, իսկ դրանից ներքև՝ Փարաջանովի ինքնատիպ ստորագրությունը, որն ավարտվում է անսովոր կափարիչով. ռեժիսորը դրա վրա քերծելով գծել է Պուշկինի դիմանկարը: Ձախ կողմում ուղղահայաց մակագրված են Փարաջանովի ծննդյան և մահվան տարեթվերը` «1924 – 1990»: 

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ուրսուլա Վալեժակը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը. անվանական արժեքը՝ 100 դրամ, մետաղը եւ հարգը՝ արծաթ, 9250, քաշը՝ 28,28 գ, չափը՝ 28,0 x 40,0 մմ, դրամաշուրթը՝ հարթ, որակը՝ պրուֆ, տպաքանակը՝մինչեւ 5555 հատ:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32