
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԸ
Վերջին ժամանակահատվածում զարգացող երկրներում գրանցվել է ճապոնական արտադրության ավտոմեքենաների վաճառքի ծավալների կայուն աճ: Փորձագետները կանխատեսում են, որ ընթացիկ տարում Ճապոնիայի ավտոարտադրության ոլորտը կգրանցի նոր ռեկորդ: Սպասվում է, որ 2012 թվականին երկրում ավտոմեքենաների արտադրության ծավալները կաճեն 16%-ով և կկազմեն 26 մլն ավտոմեքենա:
Նշենք, որ Toyota Motor Corporation-ն այս տարի նախատեսում է թողարկել 8,7 մլն ավտոմեքենա, Nissan Motor Co.-ն՝ 5,38 մլն ավտոմեքենա, Honda Motor ընկերությունը՝ 4,3 մլն ավտոմեքենա: