Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Ֆինտեխի համաշխարհային ֆինանսավորումը 2023թ. առաջին կիսամյակում նվազել է 17%-ով՝ հասնելով 52.4 մլրդ դոլարի
09/08/2023 16:10
Կիսվել

Ֆինտեխի համաշխարհային ֆինանսավորումը 2023թ. առաջին կիսամյակում նվազել է 17%-ով՝ հասնելով 52.4 մլրդ դոլարի

Համաշխարհային ֆինտեխ ֆինանսավորումը 2023թ. առաջին կիսամյակում նվազել է մինչև 52.4 մլրդ դոլար, ինչը 17%-ով պակաս է 2022թ. երկրորդ կիսամյակի 63.2 մլրդ դոլարից, իսկ ներդրումների առյուծի բաժինն ընկնում է ԱՄՆ-ին, ասվում է KPMG-ի վերջին զեկույցում:

Իր «Pulse of Fintech» զեկույցի 2023 թ. 1-ին հրատարակության մեջ KPMG-ն նշում է, որ 2023թ. առաջին 6 ամիսները բարդ են եղել համաշխարհային ֆինտեխ շուկայի համար, քանի որ ներդրողների վրա հայտնվել է «անորոշության ամպ»:

Որպես ակտիվության անկման պատճառ է նշվում բարձր գնաճը, տոկոսադրույքների աճը, աշխարհաքաղաքական լարվածությունը և տեխնոլոգիական ոլորտի մարտահրավերները, այդ թվում՝ ճնշված գնահատումները և ելքերի բացակայությունը, ինչպես նաև ԱՄՆ մի քանի բանկերի փլուզումը:

Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (EMEA) տարածաշրջաններում 2023թ. առաջին կիսամյակի համար ընդհանուր ֆինտեխ ֆինանսավորումը կազմել է 11 մլրդ դոլար, ինչը 2022թ. երկրորդ կիսամյակի 27 մլրդ դոլարից պակաս է:

Մեծ Բրիտանիային բաժին է ընկել այս գումարի կեսից ավելին՝ ներգրավելով 6 մլրդ դոլարի ֆինանսավորում, մինչդեռ մյուս տարածաշրջանները «շատ են հետ մնացել» Մեծ Բրիտանիայի արդյունքներից: Այնուամենայնիվ, KPMG-ն ավելացնում է, որ մի քանի երկրներ ներգրավել են ավելի քան 250 մլն դոլարի գործարքներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Շվեյցարիան և Մավրիկիոսը:

Ասիական Խաղաղօվկիանոսյան (APAC) տարածաշրջանում ֆինտեխի ֆինանսավորումը 2022թ. երկրորդ կիսամյակի 6,8 մլրդ դոլարից նվազել է մինչև 5,1 մլրդ դոլար 2023թ. առաջին կիսամյակում, ինչը «շատ հեռու» է 2022թ. առաջին կիսամյակում գրանցված ավելի քան 45 մլրդ դոլարից:

Ամենամեծ ֆինանսավորման գործարքը APAC-ում 2023թ. առաջին կիսամյակում 1,5 մլրդ դոլար էր, որն ապահովված էր չինական սպառողական ֆինանսների Chongqing Ant Consumer Finance ընկերության կողմից:

Ներդրումային գործունեությունը ԱՄՆ-ում կազմում է ընդհանուր համաշխարհային ֆինանսավորման մեծ մասը, որի 34,9 մլրդ դոլարը կազմում է համաշխարհային 52,4 մլրդ դոլարի ավելի քան ⅔-ը: ԱՄՆ-ին բաժին է ընկնում նաև ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ 7 գործարքներից 5-ը` ներառյալ Թոմա Բրավոյի կողմից Coupa-ի 8 մլրդ դոլարի ձեռքբերումը:

2023թ. առաջին կիսամյակում ուժեղ ֆինանսավորում ունեցող ոլորտները ներառում են մատակարարման շղթաn և լոգիստիկան (8,2  մլրդ դոլար), insurtech-ը (4,7 մլրդ դոլար) և B2B ֆինտեխը (3,7 մլրդ դոլար):

Տարվ​​ա երկրորդ կիսամյակի համար KPMG-ն ակնկալում է, որ ֆինտեխ ֆինանսավորումը «համեմատաբար մեղմ կմնա»: Շուկան կայունանալու դեպքում ընկերությունն ակնկալում է, որ շուկան «զգույշ հետընթաց» կունենա: Ոլորտներից մեկը, որը ակնկալում է, որ ներդրողների կողմից մեծ հետաքրքրություն կառաջանա, արհեստական բանականությունն է (AI) և հատկապես գեներատիվ AI-ն, քանի որ ընկերություններն ամբողջ աշխարհում փորձում են օգտագործել դրա ողջ ներուժը:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14