
ԻՏԱԼԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
2012 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով Իտալիայի պետական պարտքը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի՝ կազմելով 1,948 տրիլիոն եվրո: Այս մասին հաղորդում է Իտալիայի կենտրոնական բանկը:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2011 թվականի վերջին անձանագրված ցուցանիշի համեմատությամբ երկրի պետական պարտքն աճել է 50,7 մլրդ եվրոյով:
Նշենք նաև, որ 2012 թվականի առաջին չորս ամիսներին Իտալիայի բյուջեի մուտքերը կազմել են 111,3 մլրդ եվրո, որը 0,2%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: