ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐ
Մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմը, ով համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը, գնել է արգենտինական YPF նավթագազային ընկերության բաժնետոմսերի 8,4%-ը: Հիշեցնենք, որ հունիս ամսվա սկզբին YPF ընկերությունն ազգայնացվել էր՝ Արգենտինայի նախագահի համապատասխան որոշման համաձայն:
Այժմ Կարլոս Սլիմին է պատկանում YPF ընկերության 32,9 մլն բաժնետոմս:
Սլիմի կարողությունը գնահատվում է 70 մլրդ ԱՄՆ դոլար: Նրա բիզնեսն առավելապես զարգանում է Մեքսիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հեռահաղորդակցության շուկաներում:
YPF-ն հիմնադրվել էր 1922 թվականին և մինչ ազգայնացումը հանդես էր գալիս որպես իսպանական Repsol խոշորագույն ընկերության դուստր ընկերություն: Արգենտինայի կառավարությունն ընկերությունն ազգայնացնելու իր որոշումը պարզաբանել էր YPF ընկերության կողմից տարվող ոչ արդյունավետ ներդրումային քաղաքականությամբ: