ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 15/06/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 15-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 3150000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414,82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.25 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 53 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 42,500,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 10.00%, փակմանը` 10.00%, առավելագույնը` 10.01%, նվազագույնը` 9.90%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 9.9769%: