
Whatsapp-ն այսուհետ թույլ է տալիս խոսակցի հետ կիսվել էկրանով
Whatsapp հաղորդակցական հարթակը մեկարկել է նոր գործառույթ, որը տեսազանգի ընթացքում թույլ է տալիս խոսակցի հետ կիսվել սմարթֆոնի կամ համակարգչի էկրանով։
Նման գործառույթ առկա է տեսակոնֆերասների համար նախատեսված առաջատար հարթակներում՝ Zoom, Google Meet և Microsoft Teams։
Գործառույթն ակտիվացվում է «Կիսվել» կոճակի միջոցով, որը սեղմելուց հետո պետք է ընտրել կիսվել ամբողջ էկրանով, թե միայն որևէ հավելվածով կամ ծրագրով։
Whatsapp-ի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ նշված գործառույթն օգտակար է ֆայլերի փախանակման ընթացքում, օգտնում է ընկերների հետ առցանց առևտուր անել, պետք կգա, երբ պետք է տատիկին կամ պապիկին օգնել սմարթֆոնի հետ կապված հարցերում և այլն։
Գործառույթը փորձարկվել է մի քանի ամիս՝ WhatsApp-ի Android, iOS և Windows տարբերակներում։ Գործառույթն արդեն հասանելի է WhatsApp-ի հավելածներում՝ վերոնշյալ բոլոր օպերացիոն համակարգերի համար, ամբողջ աշխարհում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։