
ԵՐԿԱՐ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ COCA-COLA-Ն ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄՅԱՆՄԱ
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ հայտնի ամերիկյան Coca-Cola ընկերությունը հայտարել է 60-ամյա ընդմիջումից հետո Մյանմայում իր արտադրանքի վաճառքի մեկնարկի մասին: Հիշեցնենք, որ 1952 թվականին ԱՄՆ կառավարության կողմից Մյանմայի նկատմամբ «քաղաքական դրդապատճառներով» պատժամիջոցների սահմանման արդյունքում Coca-Cola ընկերությունը պարտադրված հեռացել էր այս երկրի շուկայից:
Associated Press-ի փոխանցմամբ՝ հետագայում ընկերությունը մտադիր է այստեղ բացել նաև նոր գործարան:
Coca-Cola ընկերությունը հիմնադրվել է 1886 թվականին: Ներկայումս ընկերությունն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի ավելի քան 200 երկրում:
Coca-Cola բրենդը համարվում է ամենաճանաչվածն աշխարհում: