ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/06/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.34 դրամով և կազմել է 414.96 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.47 դրամով և կազմել 524.80 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.12 դրամով և կազմել 12.88 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 5.92 դրամով և կազմել 650.49 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 201.08 դրամով և կազմել 21709.59 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 2.62 դրամով և կազմել 382.36 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 122.96 դրամով և կազմել 19918.52 դրամ մեկ գրամի դիմաց: