Այլ Լուրեր

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
AI բոթերն ավելի լավ են հաղթահարում CAPTCHA հակաբոթային պաշտպանությունը, քան մարդիկ
15/08/2023 21:49
Կիսվել

AI բոթերն ավելի լավ են հաղթահարում CAPTCHA հակաբոթային պաշտպանությունը, քան մարդիկ

Համացանցից օգտվող ցանկացած անձ հանդիպում է CAPTCHA էջերին, որտեղ պետք է ինչ-որ գործողություն անի, որպեսզի համոզի, որ մարդ է, այլ ոչ ծրագիր կամ ռոբոտ։

Նման էջերը տարբեր հարթակների օգնում են արգելափակել չարամիտ բոթերին, որոնք ծրագրված են այս կամ այն հարթակում անցանկալի գործողություններ իրականացնելու համար։ Captcha էջերում օգտատիրոջից կարող է պահանջվի ներմուծել որևէ նկարի վրա պատկերված տեքստ, կամ բազմաթիվ նկարների միջից ընտրել որևէ առարկա պատկերողներ։

Captcha էջերը երկար ժամանակ հուսալի պաշտպանություն էին տալիս տարբեր հարթակներին, սակայն հիմա պատկերը փոխվում է։ Արհեստական բանականության հիմքով բոթերը սկսել են մարդկանցից ավելի արդյունավետ կերպով հաղթահարել Captcha հակաբոթային համակարգերը։

Microsoft-ի, Ցյուրիխի տեխնիկական դպրոցի, Կալիֆորնիայի համալսարանի և Լիվերմորյան ազգային լաբորատորիայի ներկայացուցիչների կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ AI հիմքով բոթերը Captcha էջերը հաղթահարում է 15%-ով ավելի արդյունավետ, քան մարդիկ։

AI բոթերն ավելի լավ են հաղթահարում CAPTCHA հակաբոթային պաշտպանությունը, քան մարդիկ

Հետազոտությանը մասնակցել է 1,400 օգտատեր, որոնք պետք է անցնեին 120 հայտնի հարթակների «հակաբոթային» պաշտպանությունը։ Նույն գործողությունը նաև իրականացրել է AI հիմքով գործող բոթը, որի աշխատանքի ճշգրտությունը կազմել է 85-100%, իսկ մարդկանց մոտ՝ 50-85%։

Գրեթե հավասար արդյունքներ են գրանցվել միայն Google-ի Recaptcha համակարգում, որն անցնելու համար մարդկանցից միջինում պահանջվել է 18 վայրկյան, իսկ AI Բոթից՝ 17.5։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ համացանցային հարթակները պետք է լրջորեն մտածեն հակաբոթային պաշտպանության նոր միջոցների ուղղությամբ, քանզի նախկին լուծումներն արդեն կորցնում են իրենց օգտակարությունը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75