
ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԴԵՌԵՎՍ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է
ՀՀ շինարարության ոլորտում ճգնաժամից վերականգնման գործընթացն ընթանում է շատ դանդաղ: Ոլորտում դեռևս անկում է: Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մեր հանրապետությունում իրականացված շինարարության ծավալները կրճատվել են 8%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-մայիս ամիսներին շինարարության համախառն ծավալը կազմել է 94.5 մլրդ ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ հունվարին, տարեկան կտրվածքով, ՀՀ շինարարության ոլորտում գրանցվել է 0.5% աճ, փետրվարին՝ 0.5% անկում, մարտին՝ 10.5% անկում, ապրիլին՝ 4.5% անկում, մայիսին՝ 12.5% անկում: