ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 21/06/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 21-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.95 դրամով և կազմել է 417.22 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել 528.78 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 12.70 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.79 դրամով և կազմել 655.58 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 278.99 դրամով և կազմել 21475.71 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 5.83 դրամով և կազմել 379.75 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 45.38 դրամով և կազմել 19933.10 դրամ մեկ գրամի դիմաց: