Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՕԳՆԵՆՔ ՍԿՍՆԱԿ ԲԻԶՆԵՍԻՆ»
22/06/2012 16:50
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՕԳՆԵՆՔ ՍԿՍՆԱԿ ԲԻԶՆԵՍԻՆ»

Այսօր` հունիսի 22-ին, Երևանում մեկնարկել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից կազմակերպված «Հայաստան. Աճի տեմպեր և միջազգային փորձ» խորագրով միջազգային բիզնես ֆորումը: Բացման արարողությանը մասնակել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բանկի կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 75 մլն դոլար, և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է այս համագործակցությամբ:

Այնուհետև, վարչապետը ֆորումի մասնակիցներին է ներկայացրել Ազգային Ժողովի հավանությանն արժանացած կառավարության հնգամյա գործունեության ծրագրի հիմնական ուղղությունները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկրի  տնտեսական քաղաքականության շեշտադրումն էապես փոխվում է. «Մեր նպատակն է՝ Հայաստանում ձևավորել մրցունակ տնտեսություն, որը կունենա արտահանման լայն հնարավորություններ: Այս ռազմավարությունը կառուցում ենք պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այս համագործակցության ներքո կծնվեն այնպիսի գաղափարներ, որոնք հետաքրքրություն կառաջացնեն ինչպես Սևծովյան առևտրի և զարգացման բանկի, այնպես էլ մասնավոր այլ ներդրողների ու ֆինանսական կազմակերպությունների մոտ:

Նշելով, որ կառավարության գերակայությունը փոքր և միջին բիզնեսի զարգացումն է՝ գործադիրի ղեկավարն ասել է, որ դրա նպատակով առաջարկվելու է նոր գործիքակազմ: Ինչպես գործող, այնպես էլ սկսնակ բիզնես ներկայացուցիչների համար ստեղծվելու են նոր պայմաններ: «Պետք է օգնենք սկսնակ բիզնեսին, որպեսզի նա կայանա»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ գործադիրն օժանդակելու է ֆորումի ընթացքում ձևավորված գաղափարների իրականացմանը և մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12