ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 26/06/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 26-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.61 դրամով և կազմել է 418.02 դրամ մեկ դոլարի դիմաց:Եվրոյի փոխարժեքն աճել է 0.20 դրամով և կազմել 522.86 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 12.65 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2.31 դրամով և կազմել 653.66 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 29.78 դրամով և կազմել 21,100.26 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 1.73 դրամով և կազմել 359.11 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 41.59 դրամով և կազմել 19,272.46 դրամ մեկ գրամի դիմաց: