Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԵԿ. Բացահայտվել է արտարժույթի ապօրինի առքուվաճառքի գործունեութան դեպք
25/08/2023 11:23
Կիսվել

ՊԵԿ. Բացահայտվել է արտարժույթի ապօրինի առքուվաճառքի գործունեութան դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն` Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունից տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկում ԻԻՀ քաղաքացու կողմից ապօրինի իրականացվում է առանց պետական գրանցման և լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի գործունեություն։

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները  պարզաբանելու նպատակով ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների հետ համատեղ մշակել և ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:  Ծածկագրված եղանակով իրականացվել է նաև «հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում, առանց լիցենզիայի, արտարժույթի առքուվաճառքով զբաղվող ԻԻՀ քաղաքացուն տրամադրվել է 800 հազար ՀՀ դրամ՝ իրանական ռիալ գնելու, միաժամանակ, իրանական բանկային քարտին փոխանցելու նպատակով: Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ  Երևանի Ամիրյան 4/3 հասցեում գտնվող  շենքի  բնակարաններից մեկում ԻԻՀ  քաղաքացի Ս․ Ա.-ն իրականացնում է արտարժույթի` դոլարի, դրամի, ԻԻՀ ռիալի առուվաճառք, ինչպես նաև կատարում է դրամական փոխանցումներ ՀՀ-ից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման:

Միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով ԻԻՀ  քաղաքացու կողմից ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջների խախտման փաստի վերաբերյալ կազմվել է արձանագրություն և ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով:

Միաժամանակ, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների  և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելուց։

Ծանուցում՝  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2