ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 27/06/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.41 դրամով և կազմել է 417.61 դրամ մեկ դոլարի դիմաց:Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.10 դրամով և կազմել 521.76 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 12.66 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.98 դրամով և կազմել 652.68 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 59.86 դրամով և կազմել 21160.12 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 0.35 դրամով և կազմել 358.76 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 32.33 դրամով և կազմել 19,240.13 դրամ մեկ գրամի դիմաց: