ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻԳՐԱՑԻԱՆ ԿՐԿԻՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հրապարակել է «The 2012 International Migration Outlook» զեկույցը: Համաձայն ներկայացված տվյալների՝ վերջին տարիներին միգրացիան աշխարհում փոքր-ինչ նվազել է: 2010 թվականին ամբողջ աշխարհում միգրանտների թիվը նվազել է 2,5%-ով և կազմել 4,1 մլն մարդ: Ընդ որում՝ ԱՄՆ-ում ցուցանիշը կրճատվել է 8%-ով, ՏՀԶԿ անդամ եվրոպական երկրերում՝ 3%-ով: Միևնույն ժամանակ, Կանադայում, Կորեայում և Մեքսիակայում միգրանտների թիվն աճել են մոտ 10%-ով:
2011 թվականին միգրանտների հոսքի զգալի աճ է արձանագրվել գրեթե բոլոր զարգացած երկրներում, բացառությամբ Իտալիայի, Իսպանիայի և Շվեյցարիայի:
ՏՀԶԿ-ն աշխարհի խոշորագույն տնտեսական կազմակերպություններից է, որին անդամակցում է 34 երկիր: