Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
ՀՈՒՆԻՍԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1.3% ԳՆԱՆԿՈՒՄ
29/06/2012 15:36
Կիսվել

ՀՈՒՆԻՍԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1.3% ԳՆԱՆԿՈՒՄ

2012 թվականի հունիսին, մայիսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնանկում:  Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների  (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)  գները նվազել են 2.5%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների համապատասխանաբար 0.1% և 0.4% հավելաճ:  Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ հրապարակված տվյալների՝ 2012 թվականի հունիսին, 2011 թվականի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 99.6%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը  (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 98.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.8%, ծառայությունների սակագներինը՝ 101.4%:

Միևնույն ժամանակ, 2012 թվականի հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ):

Նշենք նաև, որ 2012 թվականի հունիսին, 2011 թվականի հունիսի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 100.7%,  այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 99.1%, ոչ պարենային ապրանքներինը` 103.9%,  ծառայությունների սակագներինը` 101.9%: Հունվար-հունիսին, տարեկան կտրվածքով, ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 102.2%, 101.8%, 103.9% և 102.0%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012 թվականի հունիսին, մայիսի համեմատ, արձանագրվել է սպառողական գների 1.5-0.2%  նվազում:  Գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9