BANA Angels-ը ընդունում է փիչինգ սեսիայի հայտեր
Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA Angels) ընդունում է փիչինգ սեսիայի հայտադիմումներ։
Փիչինգ միջոցառման շրջանակներում ստարտափները հնարավորություն ունեն ներկայացնել իրենց նորարարական նախագծերը BANA Angels-ի հրեշտակ ներդրողներին։
Փիչինգ միջոցառմանը կարող են դիմել բոլոր այն ստարտափները որոնք ունեն MVP (minimum viable product) եւ նախնական չափելի արդյունք (initial traction)։
Հայտադիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է։ Մասնակցության հայտը անհրաժեշտ է ներկայացնել այստեղ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։