Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՀՈՒՆԻՍԻՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 26%-ՈՎ
29/06/2012 15:58
Կիսվել

ՀՈՒՆԻՍԻՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 26%-ՈՎ

Հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.8% գնանկում,  ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների 26.7%-ով նվազումը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 26.7-0.1% գնանկում, իսկ 7-ում` 0.3-2.2% գնաճ: 

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ.  հունիսին 2011թ.  հունիսի համեմատ արձանագրվել է 21.4%, իսկ 2012թ. մայիսի համեմատ`26.7% գնանկում: Միևնույն ժամանակ, 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ ձվի հանրապետական միջին գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2012թ. մայիսի համեմատ գրանցվել է 2.6% գնանկում:

Կաթնամթերքի ապրանքախմբում 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.1%,  իսկ 2012թ.  մայիսի համեմատ`1.0% գնանկում: Ձկնամթերքի ապրանքախմբում 2012թ.  հունիսին 2011թ.  հունիսի համեմատ արձանագրվել է 3.6%  գնաճ, իսկ 2012թ. մայիսի համեմատ`0.5% գնանկում: Սուրճի,  թեյի,  կակաոյի,  այլ մթերքի ապրանքախմբերում 2012թ.  հունիսին մայիսի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ արձանագրվել է 26.8%  գնանկում, իսկ 2012թ.  մայիսի համեմատ`6.8%  գնաճ:2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ ոչ ոգելից խմիչքների ապրանքախմբում գրանցվել է 4.6%, իսկ 2012թ. մայիսի համեմատ` 2.2% գնաճ: 

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.7%, իսկ 2012թ. մայիսի համեմատ`1.8% գնաճ:

2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ, իսկ 2012թ. մայիսի համեմատ` 0.5% գնաճ:  Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ գրանցվել է 8.1%,  իսկ 2012թ. մայիսի համեմատ`0.5% գնաճ:

2012թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարավազի, հրուշակեղենի, ոգելից խմիչքի և ծխախոտի` 0.3% գնաճ: 

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12