ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 29/06/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 29-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 5700000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 418.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418.70 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 1 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 3,000,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 11.00%, փակմանը` 11.00%, առավելագույնը` 11.00%, նվազագույնը` 11.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 11.0000%: