NESTLE-Ը ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ Է ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԺԸ
Nestle ընկերության դեմ մեղադրանքներ են ներկայացվել: Ընկերությունը մեղադրվում է մանկական աշխատուժի շահագործման մեջ. Nestle-ը կակաոյի մատակարարման գործընթացում օգտագործում է երեխաների աշխատանքը` նրանց համար չապահովելով աշխատանքային պատշաճ պայմաններ:
BBC-ն հաղորդում է, որ ընկերության ղեկավարությունը տեղյակ չի եղել այդ մասին:
Նշենք, որ 10 տարի առաջ Nestle-ն և շոկոլադ արտադրող մի շարք ընկերություններ միջազգային համաձայնագիր էին ստորագրել շոկոլադի արտադրության մեջ երեխաների աշխատանքի շահագործման դեմ: