Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՎԶԵԲ-ը նոր տնօրեն է նշանակում Կովկասի տարածաշրջանում
01/09/2023 13:03
Կիսվել

ՎԶԵԲ-ը նոր տնօրեն է նշանակում Կովկասի տարածաշրջանում

Ալկիս Վրյենիոս Դրակինոսը նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանի ղեկավար, տնօրեն։ Նա իր պաշտոնը կստանձնի 2023 թ․-ի սեպտեմբերի 1-ից, նստավայրը՝ Թբիլիսի։

Պրն․ Դրակինոսը կառաջնորդի Բանկի գործառնությունները Հայաստանում, Վրաստանում և Հարավային Կովկասի այլ երկրներում՝ սերտորեն համագործակցելով պետական ​​իշխանությունների և շուկայում գործող շահագրգիռ կողմերի հետ՝ միտված երեք երկրների տնտեսությունների հետագա զարգացմանը, աջակցելով մասնավոր հատվածին և հիմնական ենթակառուցվածքների զարգացմանը՝ ներդրումների, բարեփոխումների և փոքր բիզնեսի ֆինանսավորմանն ու խորհրդատվական ծառայություններին ուղղված քաղաքականության երկխոսության միջոցով՝ ՎԶԵԲ-ին անդամակցող երկրների համապատասխան ռազմավարություններին համահունչ:

Պրն․ Դրակինոսը նշել է. «Ես ուրախ եմ վերադառնալ Կովկաս և անհամբերությամբ սպասում եմ ստանձնելու այս ոգևորիչ մանդատը` հիմնվելով տարածաշրջանում իմ նախկին փորձի և ՎԶԵԲ-ում ունեցած ձեռքբերումներիս վրա։ Կովկասի տարածաշրջանին աջակցելը Բանկի հիմնական առաջնահերթություններից է: Տարածաշրջանը մեծ ներուժ ունի հետագա զարգացման և համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու համար, և ես ոգևորված եմ սկսելու ՎԶԵԲ-ի տեղական թիմերի հետ աշխատանքս՝ այս տնտեսությունների հաջողության գործում շոշափելի ներդրում ունենալու նպատակով»:

Ազգությամբ հույն, նա առաջին անգամ միացել է Բանկին 1993 թ․-ին՝ որպես Հունաստանում ՎԶԵԲ-ի Տնօրենների խորհրդի խորհրդական, այնուհետև 1995 թ․-ին միանալով Ֆինանսական հաստատությունների թիմին և 1998 թ․-ին դառնալով Երևանում տեղակայված Հայաստանի գրասենյակի ղեկավար: Հետագայում նա 12 տարի ստանձնել է ֆինանսական ոլորտում խորհրդատվական և բանկային դերեր «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ում, Եվրոպական բանկում և Սևծովյան առևտրի և զարգացման բանկում: Նա կրկին միացել է ՎԶԵԲ-ին 2012 թ․-ին որպես գրասենյակի ղեկավար Թուրքմենստանում, իսկ 2015-ին ստանձնել է Աթենքում տեղակայված Հունաստանի գրասենյակի փոխտնօրենի և ղեկավարի տեղակալի պաշտոնը: 2017 թ․-ի հոկտեմբերին նա նշանակվել է Ուզբեկստանի գրասենյակի տնօրեն և ղեկավար, որտեղ նա առաջնորդել է ավելի քան 3 մլրդ․ եվրո արժողությամբ 100-ից ավելի նախագծերի իրագործումը:

Պրն․ Դրակինոսն ավարտել է Աթենքի համալսարանը տնտեսագիտության բակալավրի կոչումով և տարածաշրջանային զարգացման մագիստրոսի կոչում ստացել Աթենքի Պանտեյոն համալսարանից, որին հաջորդել է գործարար վարչարարության մագիստրոսի կոչումը Մանչեսթերի բիզնես դպրոցից: Նա նաև ավարտել է Լոնդոնի բիզնես դպրոցի կորպորատիվ ֆինանսների ծրագիրը:

Նա հաջորդում է Կատարինա Բյորլին Հանսենին, ով նշանակվել է Քիշնևում տեղակայված Մոլդովայի գրասենյակի ղեկավար։

Մինչ օրս Բանկը կատարել է ավելի քան 10 մլրդ․ եվրո արժողությամբ ներդրում Կովկասի տարածաշրջանի երկրների թվով 680 նախագծերում՝ ուղղված ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներին։ Հատկանշական է, որ այդ ներդրումների մեծ մասն աջակցում է մասնավոր հատվածի զարգացմանը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11