Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 77.53-1.94 WTI - 73.62-3.76
COMEX:  GOLD - 4181.90-0.82 SILVER - 65.53-1.10
COMEX:  PLATINUM - 1641.70-1.22
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.55-0.11 EUR/GBP - 1.1422-0.25
FOREX:  EUR/USD - 1.1422-0.25 GBP/USD - 1.3239+0.02
STOCKS RUS:  RTSI - 990.05-4.65
STOCKS US: DOW JONES - 51712.71+0.29 NASDAQ - 26166.60-1.32
STOCKS US: S&P 500 - 7472.79-0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 69788.38-3.55 TOPIX - 3990.38-2.56
STOCKS CHINA:  HANG SENG - 23336.28-1.82 SSEC - 4106.25-1.37
STOCKS EUR:  FTSE100 - 10437.85+0.72 CAC40 - 8400.11-0.25
STOCKS EUR:  DAX - 25139.69+0.62
23/06/2026  CBA:  USD - 368.08+0.01 GBP - 486.68-0.42
23/06/2026  CBA:  EURO - 419.65-1.94
23/06/2026  CBA:  GOLD - 49667+546 SILVER - 785.19+19.96
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
04/07/2012 12:28
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Էներգախնայողության ծրագրերի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արթուր Կոչնակյանը:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հանդիպման շրջանակներում  քաղաքապետը, կարևորելով հիմնադրամի հետ համագործակցությունն, ընդգծել է վերջին երկու տարիների ընթացքում էներգախնայողության նպատակով մայրաքաղաքի որոշ դպրոցներում, ինչպես նաև անապահով ընտանիքների համար բնակարանների գազիֆիկացման աշխատանքների տեխնիկական աջակցության շրջանակում իրականացված ծրագրերը:

«Ողջունելի են բոլոր այն ծրագրերն ու գաղափարները, որոնք  ուղղված են քաղաքային տնտեսության զարգացմանն ու բնակչության սոցիալկենցաղային պայմանների բարելավմանը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ու պատրաստակամ ենք քննարկելու բոլոր այն առաջարկները, որոնք կնպաստեն մեր քաղաքի ու մեր բնակիչների հարմարավետության ապահովմանը: Այս դեպքում ևս պատրաստ ենք շարունակել փոխշահավետ գործակցությունը` նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- շեշտել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Թամարա Բաբայանը նշել է, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող ծրագրի գլխավոր նպատակը էներգախնայողության ապահովումն է, ինչն իր հերթին բերում է նաև ֆինանսների արդյունավետ կառավարման:

«Հատկապես վերջին ամիսների ընթացքում քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ակներև է բոլոր երևանցիների համար, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ֆինանսների արդյունավետ տնօրինումը հնարավորություն կտա ավելի ու ավելի տեսանելի և առարկայական փոփոխություններ կատարել Երևանում: Այս տեսանկյունից, պարոն քաղաքապետ, կարծում եմ կհամաձայնեք, որ էներգախնայողության ծրագիրն իսկապես անհրաժեշտ և կարևոր է: Կարող եմ վստահեցնել, որ մենք շահագրգիռ ենք շարունակելու Ձեզ հետ համագործակցությունը»,-նշել է Թամարա Բաբայանը` հավելելով, որ հիմնադրամը պատրաստակամ է հնարավորին սեղմ ժամկետներում նախաձեռնել փոխշահավետ ծրագրերի իրականացման աշխատանքները:

ՀԲ ներկայացուցիչն իր հերթին հավելել է, որ միջազգային ֆինանսական կառույցը ևս պատրաստակամ է ընդլայնել Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղղություններն ու, ըստ այդմ, նախապատրաստել առաջարկների փաթեթ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև էներգախնայողության ծրագրերի շրջանակում հանրային ու պատմամշակութային շենքերի, ինչպես նաև այգիների ու պուրակների արտաքին լուսավորության անցկացման շուրջ:

23/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.08
+0.01
Եվրո (EUR)
419.65
-1.94
Ռուբլի (RUR)
4.9314
-0.0499
Լարի (GEL)
139.03
+0.2
49667
+546
Արծաթ
785.19
+19.96