Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՀՍԿԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ
04/07/2012 15:43
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՀՍԿԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ

ՀՀ կառավարությունը հաստատել է նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը։

ՀՀ կառավարության պարզաբանմամբ՝ իրավական ակտի ընդունման նպատակն է սահմանել նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցները, դրանց կատարման պատասխանատու կառույցին, կատարման վերջնաժամկետը և բյուջեն։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ որոշման դրույթների կիրառումն, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն կունենա ծառայությունների որակի վրա։ Միևնույն ժամանակ, մտավախություն կա, որ զուգահեռաբար այդ ծառայությունները կարող են թանկանալ։

Նշելով այդ հանգամանքը` վարչապետն ասել է. «Մենք չենք կարող հանգիստ նայել, թե ինչպես են նոտարները գները բարձրացնում։Անհրաժեշտ է վերլուծություն իրականացնել, հասկանալ, թե ինչպիսին է ոլորտում առկա շահութաբերությունը, որովհետև կան նոտարներ, որոնք գերշահույթ են ստանում, իսկ կան նոտարներ, որոնք ծանրաբեռված չեն և որոնց աշխատանքի շահութաբերությունն այնքան էլ բարձր չէ։ Այսինքն, պետք է այնպես անել, որպեսզի այդ դաշտում ավելանա մրցակցությունը և նորմալ շուկայական գներ ձևավորվեն։ Ցավոք, այսօր տեսնում ենք, և մեր վերջին ստուգումներն էլ այդ են վկայում, որ ավանդույթի ուժով դեռևս որոշ նոտարներ օգտվում են նրանից, որ գտնվում են քաղաքի կենտրոնում, ստացել են անվճար տարածքներ, իրենց ձեռքում են կենտրոնացրել բազմաթիվ հաճախորդների սպասարկման հնարավորությունը և գերշահույթ են ստանում։ Մինչդեռ քաղաքում կան նոտարներ, որոնք նույնպես որակյալ ծառայություն են մատուցում, բայց հաճախորդ չունեն։ Սրանք ռեզերվներ են, և մենք պետք է մտածենք, թե ինչպես դրանք օգտագործել, որպեսզի ոլորտում ուժեղացնենք մրցակցությունը և թույլ չտանք, որպեսզի գների չարդարացված բարձրացում լինի։ Պետք է վստահ լինենք, որ գներն արհեստական կերպով չեն բարձրանա»։

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29