ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱՎՈՐԻՆ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ նոր խմբագրությամբ է շարադրվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որը վերաբերում է «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչև երեք տարով հետաձգելուն։
Նշենք, որ ձուլման արտադրամասի վերազինման և ամրանների արտադրության կազմակերպման նպատակով ընկերությունը ձեռք է բերում տարբեր հոսքագծեր, որոնք ներմուծվում են մասնատված վիճակում և տարբեր բեռնարկղերով, ուստիև ձևակերպվում նախատեսվածից տարբեր արժեքով։
«Ասկե գրուպը» կատարում է մոտ 7.87 մլրդ դրամի ներդրում և մտադիր է արտադրության վերազինումն ավարտել 2013 թվականին: Ընկերությունն արդեն ստեղծել է մոտ 300 նոր աշխատատեղ։