ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԵՎՍ ԿԱՐԳԵԼԵՆ ԶԲԱՂՎԵԼ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՄԲ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը վերաբերում է համայնքային և հանրային ծառայողների իրավահարաբերություններին։
Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները տարածել ՀՀ բոլոր համայնքների ղեկավարների վրա։