ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 09/07/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 9-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 900000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 418.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418.25 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 17 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 25,600,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.00%, փակմանը` 7.00%, առավելագույնը` 7.00%, նվազագույնը` 7.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.0000%: