ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 09/07/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել է 418.64 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 12.30 դրամով և կազմել 514.42 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.32 դրամով և կազմել 12.69 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 6.85 դրամով և կազմել 648.77 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 411.56 դրամով և կազմել 21,360.36 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 8.09 դրամով և կազմել 367.72 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 337.44 դրամով և կազմել 19,516.40 դրամ մեկ գրամի դիմաց: