ՉԻՆԱՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՃՈԽՈՒԹՅԱՆ
Չինաստանի կառավարությունը մտադիր է արգելել պետական կառույցներին ու պաշտոնյաներին պետական միջեցները ծախսել շքեղության վրա: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ այսուհետ Չինաստանում «կսահմանափակվեն» պետական շքեղ հանդիսություններն և ճոխ ուղևորություները:
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ 2004 թվականին Չինաստանի պետական պաշտոնյաները պետական միջոցներից 408,5 մլրդ յուան (64 մլրդ ԱՄՆ դոլար) ծախսել են ուղևորությունների, 200 մլրդ յուան՝ սննդի, 300 մլրդ յուան՝ օտարերկյա գործուղումների համար:
Վերջին տարիների համար համանման ցուցանիշներ չեն հրապարակվում, սակայն վերլուծաբանները գնում են, որ դրանք զգալի աճել են: