Ֆինանսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ` 8%
10/07/2012 16:15
Կիսվել

ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ` 8%

Այսօր՝ հուլիսի 10-ին, կայացել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի շրջանակներում  խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: 

Նշենք, որ 2012թ. հունիսին արձանագրվել է 1.3% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 0.7%` դեռևս պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքից ցածր մակարդակում:

Ւնչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ խորհուրդն արձանագրել է, որ 2012թ. երկրորդ եռամսյակում արտաքին հատվածում արձանագրված փաստացի միտումները հիմնականում համահունչ են եղել Դրամավարկային քաղաքականության երկրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին, այն է` կանխատեսվող հորիզոնում ոչ գնաճային ճնշումների ակնկալիքներ:

ԿԲ-ն գտնում է, որ Եվրամիության պարտքային հիմնախնդիրների սրման և համաշխարհային պահանջարկի աճի տեմպերի դանդաղման սպասումների շարունակման պայմաններում կանխատեսվող հորիզոնում կպահպանվի հիմնական հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում ձևավորված գնանկումային միջավայրը, թեև ցորենի միջազգային շուկայում դիտվել է գների որոշակի աճ` պայմանավորված ցորենի համաշխարհային բերքի ծավալների կրճատմամբ:  

Խորհուրդը գնահատել է, որ կանխատեսվող հորիզոնում ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող ազդեցությունը կլինի փոքր-ինչ գնաճային, քանի որ արդյունաբերության և ծառայությունների ոլորտների թողարկման ծավալների առավել արագ աճի տեմպերով պայմանավորված տնտեսական ավելի բարձր աճը հիմնականում կանդրադառնա համախառն պահանջարկի խթանման, ինչպես նաև մասնավոր սպառման առավել արագ տեմպերով աճի վրա` արտահայտվելով գնաճային դրսևորումներով:

Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը գների վրա կանխատեսվող հորիզոնում գնահատվում է չեզոք:

Հաշվի առնելով արտաքին և ՀՀ տնտեսությունների իրար փոխադարձ չեզոքացնող ազդեցությունները ներքին գների վրա, ինչպես նաև այն, որ հունիսին ևս շարունակվել են դրամի արժեզրկման միտումները, որը դրամավարկային պայմանների արդեն իսկ թուլացում է, խորհուրդը որոշել է ձեռնպահ մնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխումից:

Դա հիմնավորվում է նաև նրանով, որ 12-ամսյա գնաճի վերջին ամիսներին ձևավորված ցածր մակարդակն առավելապես պայմանավորված է եղել գյուղմթերքների գների անկման ընդգծված սեզոնայնությամբ, որի պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվում է գնաճի նպատակային ցուցանիշի սահմաններում:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29