ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 10/07/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 10-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 4100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.25 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 10 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 8,300,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 5.50%, փակմանը` 5.00%, առավելագույնը` 5.50%, նվազագույնը` 5.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 5.3193%: