Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-0.50
EUR BUY - 425.00-1.00 EUR SELL - 431.50+0.50
OIL:  BRENT - 92.78-2.80 WTI - 90.54-2.81
COMEX:  GOLD - 4337.10-2.19 SILVER - 68.94-6.56
COMEX:  PLATINUM - 1797.90-4.37
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.29+0.21 EUR/GBP - 1.1519-0.81
FOREX:  EUR/USD - 1.1519-0.81 GBP/USD - 1.3339-0.63
STOCKS RUS:  RTSI - 1098.13+0.39
STOCKS US: DOW JONES - 50866.78-1.35 NASDAQ - 25709.43-4.18
STOCKS US: S&P 500 - 7383.74-2.64
STOCKS JAPAN:  NIKKEI - 66588.12-1.31 TOPIX - 3949.09-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24961.95-1.15 SSEC - 4027.74-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 10368.05+0.07 CAC40 - 8218.24-0.32
STOCKS EUR:  DAX - 24759.05-0.75
05/06/2026  CBA:  USD - 368.54-0.05 GBP - 496.57+0.93
05/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
05/06/2026  CBA:  GOLD - 53284+614 SILVER - 870.65-10.37
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2023թ. II եռամսյակ
08/09/2023 14:13
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2023թ. II եռամսյակ

2023թ. երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,944,487 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2023թ. առաջին եռամսյակի համեմատ բաժանորդների քանակն աճել է 1.97%-ով կամ 76,125-ով, իսկ 2022թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.67% կամ 139,461 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,690,729 է: 2023թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.94%-ով կամ 70,190-ով, իսկ 2022թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.80%-ով կամ 134,990 բաժանորդով։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Viva-MTS-ը: 2023թ. երկրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,302,553: 2023թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.79%-ով կամ 40,579-ով, իսկ 2022թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.01%-ով կամ 45,311 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,250,389 է: 2023թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.78%-ով կամ 39,336-ով, իսկ 2022թ․ երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.20%-ով կամ 48,532 բաժանորդով։

Team Telecom-ը (նախկինում Beeline) երկրորդ տեղում է: 2023թ. երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 966,216: 2023թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.49%-ով կամ 14,159-ով, իսկ 2022թ. երկրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 3.57%-ով կամ 33,281 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 881,180 է։ 2023թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.30%-ով կամ 11,316-ով, իսկ 2022թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.20%-ով կամ 18,953 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2023թ. երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 675,799: 2023թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.27%-ով կամ 21,387-ով, իսկ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 9.90%-ով կամ 60,869-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 559,160 է, 2023թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.62%-ով կամ 19,583-ով, իսկ 2022թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 13.73%-ով կամ 67,505 բաժանորդով:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 3,101,542 (2022թ.-ի II եռ. համեմատ` +1.18% կամ +36,058): Viva-MTS` 1,972,033 բաժանորդ (-0.18% կամ -3,640), Team Telecom` 782,708 բաժանորդ (+0.81% կամ +6,283), Ucom` 346,801 բաժանորդ (+10.66% կամ +33,415):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 726,297 (2022թ.-ի II եռ. համեմատ` +17.86% կամ +110,039): Viva-MTS՝ 330,520 բաժանորդ (+17.39% կամ +48,951), Ucom` 212,359 բաժանորդ (+19.12% կամ +34,090), Team Telecom` 183,418 բաժանորդ (+17.26% կամ +26,998):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 2,765,039 (2022թ.-ի II եռ. համեմատ` +4.33% կամ +114,876): Viva-MTS՝ 1,731,958 բաժանորդ (+1.96% կամ +33,336), Team Telecom` 586,291 բաժանորդ (-0.58% կամ -3,406), Ucom` 448,790 բաժանորդ (+23.48% կամ +84,946):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 253,759 (2022թ.-ի II եռ. համեմատ` +1.79 կամ +4,471): Ucom` 116,639 բաժանորդ ( -5.38% կամ -6,636), Team Telecom` 84,946 բաժանորդ (+20.29% կամ +14,328), Viva-MTS՝ 52,164 բաժանորդ (-5.82% կամ -3,221):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Ucom` 1,453 դր. (2022թ.-ի II եռ. Համեմատ` +16.52% կամ +206 դր.), Viva-MTS` 1,384 դր. (+2.06% կամ +28 դր.), Team Telecom` 1,154 դր. (+8.56% կամ +91 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Team Telecom՝ 3,004 դր. (2022թ.-ի II եռ. համեմատ` -3.99% կամ -125 դր.), Ucom` 2,860 դր. (-14.93% կամ -502 դր.), Viva-MTS` 2,718 դր. (-8.18% կամ -242 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 1,900 դր. (2022թ.-ի II եռ. Համեմատ` +5.09% կամ +92 դր.), Viva-MTS՝ 1,243 դր. (-8.74% կամ -119 դր.), Team Telecom՝ 410 դր. (-32.90% կամ -201 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ). 

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 647 րոպե (2022թ.-ի II եռ. համեմատ` -1.07% կամ -7 ր.), Team Telecom ` 315 ր. (+17.10% կամ +46 ր.), Ucom` 125 ր. (-3.10% կամ -4 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 596 րոպե (2022թ.-ի II եռ. համեմատ` -14.49% կամ -101 ր.), Team Telecom` 254 ր. (-24.40% կամ -82 ր.), Ucom` 234 ր. (-20.14% կամ -59 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 23,576 ՄԲ (2022թ.-ի II եռ. համեմատ` -4.81% կամ -1,191 ՄԲ), Viva-MTS՝ 7,483 ՄԲ (-19.97% կամ -1,867 ՄԲ), Team Telecom՝ 3,071 ՄԲ (-43.69% կամ -2,383 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS` 133,526 (2022թ.-ի II եռ. համեմատ` +10.39% կամ +12,565), Team Telecom` 63,303 (+6.8% կամ +4,032), Ucom` 50,110 (+24.68% կամ +9,919):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS` 35,610 (2022թ.-ի II եռ. համեմատ` +43,73% կամ +10,834), Ucom՝ 12,488 (-9.30% կամ -1,280), Team Telecom` 9,604 (-9.75% կամ 1,037):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva-MTS` 18,198 (2022թ.-ի II եռ. համեմատ` +61.23% կամ +6,911), Ucom՝ 6,802 (+37.36% կամ +1,850), Team Telecom` 4,863 (-24.84% կամ -1,160):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 115,911 (2022թ.-ի II եռ. համեմատ` 19.54% կամ +18,960), Team Telecom` 55,500 (+16.73% կամ +7,956), Ucom` 37,785 (+59.37% կամ 14,076):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS` 12,566 (2022թ.-ի II եռ. համեմատ` -12.36% կամ -1,773), Ucom` 5,086 (-2.19% կամ -114), Team Telecom` 3,248 (-39.62% կամ -2,131):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva-MTS՝ 8.336 (2022թ.-ի II եռ. համեմատ` +107.78% կամ +4,324), Ucom` 4,656 (-48.98% կամ -4,470), Team Telecom` 1,913 (-56.46% կամ -2,481):

05/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.54
-0.05
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.0046
+0.0431
Լարի (GEL)
138.38
+0.02
53284
+614
Արծաթ
870.65
-10.37