ԱՐԴԵՆ ԿՆՔՎԵԼ Է ՊՏՈՒՂԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ԳՆՄԱՆ 4346 ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է տեղեկատվություն՝ գյուղացիական տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտում գործող ընկերությունների միջև պտուղբանջարեղենի և խաղողի գնման պայմանագրերի կնքման ընթացքի մասին:
Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա հուլիսի 3-ի դրությամբ պտուղբանջարեղենի և խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև կնքվել է 4346 պայմանգիր, որից 3362-ը՝ խաղողի և 984-ը՝ պտուղբանջարեղենի գնման վերաբերյալ:
Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 122.8 մլն ՀՀ դրամ կանխավճար և 191.1 մլն ՀՀ դրամի բուժանյութեր և այլ օժանդակություն:
Պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվում է: