Այլ Լուրեր

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» չորրորդ համաժողովը
08/09/2023 17:11
Կիսվել

Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» չորրորդ համաժողովը

Սեպտեմբերի 8-ին, ժամը 09:40-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը: Շատերի կողմից սիրված և սպասված համաժողովն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 8-9-ը և արդեն չորրորդ տարին է համախմբում բազմաթիվ երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։

«Դատաֆեստ Երևան» համաժողովը նպատակ ունի խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի և արտերկրի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել, կիսվել իրենց փորձով և նոր կապեր հաստատել։

Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» չորրորդ համաժողովը

«Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի էլ խոսնակների շուրջ մեկ երրորդը հրավիրված են աշխարհի առաջատար ընկերություններից և գիտական խմբերից: Այս տարվա զեկույցների հիմնական թեմաներն են մեծ լեզվական մոդելները և դիֆուզիոն մոդելները: Առաջին անգամ համաժողովի մի հատվածը նվիրված էր կենսաբանության և բժշկության մեջ մեքենայական ուսուցման կիրառություններին, իսկ մեկ այլ հատված՝ մեքենայական ուսուցման միջոցով ռոբոտների կառավարման խնդիրներին», – նշում է «Դատաֆեստ Երևան» համաժողովի համակազմակերպիչ Հրանտ Խաչատրյանը։

Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» չորրորդ համաժողովը

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Լիտվայից, Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանից, և այլն։ Դատաֆեստ Երևան 2023-ի շրջանակում ելույթներով հանդես կգան ոլորտի առաջատար այնպիսի կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ HuggingFace, DeepMind, Amazon Web Services, WANNA, Microsoft, University of Zurich և այլն: Նախատեսված ելույթները ներկայացնելու են տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։

Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» չորրորդ համաժողովը

Համաժողովի ելույթների ձայնագրությունները հրապարակվելու են հաջորդիվ համաժողովի կայքում։

Միջոցառման հովանավորներն են Cognaize (Քոգնայզ), Digitain (Դիջիթեյն), Intent AI (ԻնթենթԷյԱյ), WorldQuant (ՈւորլդՔուանթ), Adobe (Ադոբ), One Market Data (Ուան մարքեթ դեյթա), Plat.AI (Պլատ.ԷյԱյ), SDG (ԷսԴիՋի) և Simply Technologies (Սիմփլի Թեքնոլոջիս) ընկերությունները:

Համաժողովի կազմակերպիչն է «Դատաֆեստ Երևան» հասարակական կազմակերպությունը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11