ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏԻ ՍՆՆԴԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 55%-ՈՎ
Հայաստան պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը հանրապետությունից պատրաստի սննդի արտադրանքի արտահանման ծավալը գերազանցում է շուրջ 1.5 անգամ: Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 89.1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 54.7%-ով:
Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին Հայաստան պատրաստի սննդի արտադրանքի ներմուծման ծավալը կազմել է 132.6 մլն ԱՄՆ դոլար` տարեկան կտրվածքով գրանցելով շուրջ 16% աճ:
Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը մեր երկրի ընդհանուր արտահանման ծավալումը կազմել է 15.8%: Ներմուծման ընդհանուր ծավալում պատրաստի սննդի արտադրանքի ներմուծման տեսակարար կշիռը կազմել է 7.9%: