
MITSUBISHI-Ն ԻՐ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է 1 ԵՎՐՈՅՈՎ
Ճապոնական ավտոարտադրող Mitsubishi Motors ընկերությունը մտադիր է վաճառել Նիդերլանդներում տեղակայված իր գործարանը: Գնորդը VDL Groep B.V. ընկերությունն է: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ գործարքի ընդհանուրը արժեքը կկազմի մեկ եվրո: Ըստ ձեռքբերված նախնական պայմանավորվածության՝ գործարանի նոր սեփականատերը աշխատատեղերի կրճատումներ չի իրականացնի:
Գործարանում ներկայումս աշխատում է 500 մարդ:
Գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ ճապոնական ավտոարտադրողի նման որոշումը պայմանավորված է եվրոպական ճգնաժամով և տարածաշրջանում ստեղծված անորոշ իրավիճակով: