ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 11/07/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.87 դրամով և կազմել է 415.84 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.01 դրամով և կազմել 510.57 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 12.68 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.70 դրամով և կազմել 647.21 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 41.75 դրամով և կազմել 21327.80 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 2.78 դրամով և կազմել 368.60 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 20.32 դրամով և կազմել 19372.50 դրամ մեկ գրամի դիմաց: