Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
«Ռոսատոմ»-ի աջակցությամբ ներառական առագաստանավային ճամբարի շրջանակում Սևանում անցկացվել է «Ոգու առագաստներ» առանցքային միջոցառումը
11/09/2023 17:47
Կիսվել

«Ռոսատոմ»-ի աջակցությամբ ներառական առագաստանավային ճամբարի շրջանակում Սևանում անցկացվել է «Ոգու առագաստներ» առանցքային միջոցառումը

Սեպտեմբերի 9-ին Սևանա լճում «Ոգու առագաստներ» ներառական առագաստային ճամբարի շրջանակում կայացավ առանցքային իրադարձություն` «Նեպտունի տոն» փառատոնը, որը կազմակերպել էր «Սպիտակ ձեռնափայտ» ԻՈԱԿ-ը, «Ռոսատոմ» պետկորպորացիայի աջակցությամբ։ Փառատոնը համախմբել էր ավելի քան 120 մարդու։

Այս տարի ճամբարի` սեպտեմբերի 3-ից 15-ը անցկացվող աշխատանքներին մասնակցում են կամավորներ ութ երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Իսրայելից, Լատվիայից, Եգիպտոսից ու Ղազախստանից։ Նախագծի շրջանակում կանցկացվեն կայակով կայակներով, հետաքրքիր ճամփորդություն Սևանա լճով առագաստանավերով ու ներառական ռեգատա, ինչպես նաև գիտաճանաչողական ու կրթական սեմինարներ և էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր:

Հայաստանում «Ռուսատոմ-Միջազգային ցանց» մասնավոր հաստատության ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևի խոսքով, «Ռոսատոմը» ուշադրություն է դարձնում սոցիալական խնդիրներին և աջակցում է սոցիալապես կարևոր, կրթական ու բնապահպանական նախաձեռնություններին այն երկրներում, որտեղ իրականացվում են պետկորպորացիայի նախագծերը։

«Ոգու առագաստները», իհարկե, չէին կարող շրջանցել Հայաստանը, քանի որ Ռոսատոմի և Հայաստանի հարաբերությունները ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունեն։ Հայկական ԱԷԿ-ի կառուցումը Հայաստանի ատոմային էներգետիկայի պատմության մեջ առաջին հանգրվանն էր, որը զարգացման տարբեր փուլերում սերտորեն կապված է Ռուսաստանի հետ։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի վերագործարկումը, ինչպես նաև 2021 թվականին ատոմակայանի արդիականացումը, որը հնարավորություն տվեց 10 տարով երկարացնել դրա շահագործման ժամկետը, դարձել են երկու երկրներ ատոմային մասնագետների արդյունավետ աշխատանքի օրինակ»,- նշում է Միխայիլ Տուրունդաևը։

Նախագծի առանցքային իրադարձությունը դարձավ «Նեպտունի տոն» փառատոնը: «Սա նոր հնարավորությունների փառատոն է։ Այս տարի, բացի հաշմանդամներից, ունենք նաև «արծաթե» կամավորներ՝ մեծահասակ թոշակառուներ, և մենք միասին նիստ ենք անցկացնում՝ բացահայտելով նրանց եզակի ունակություններն ու հմտությունները, և ականատես կլինենք, թե ինչպես այս մարդիկ կբարելավեն իրենց կյանքի որակը, կկարողանան հետաքրքիր և օգտակար բաներ անել իրենց և աշխարհի համար: Ճամբարի հիմնական գաղափարը տարբեր մարդկանց, տարբեր ազգությունների, հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց փոխգործակցությունն է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանա նոր բան բացահայտել իր համար: «Ոգու առագաստները» մարդկանց միջազգային հանրություն է, ովքեր կարողանում են իրենց օրինակով մոտիվացնել ուրիշներին: Միասին մենք ստեղծում ենք դրական փոփոխությունների և ներառական ձեռքբերումների պատմություն»,- ասաց «Սպիտակ ձեռնափայտ» ԻՈԱԿ-ի նախագահ, «Ոգու առագաստներ» նախագծի ղեկավար Օլեգ Կոլպաշչիկովը:

Տոնի ավանդական հյուրերն էին ՀԱԷԿ-ի աշխատակիցներն ու նրանց երեխաները, ովքեր այս տարի ոչ միայն ուղղակի ներկա էին միջոցառմանը, այլև պատրաստեցին վարպետության դաս, որի համար տղաները ոգեշնչվեցին «Օրլյոնոկ» ճամբարում հանգստանալու ժամանակ` «Միջազգային խելացի արձակուրդներ» ծրագրի շրջանակում, որը նույնպես իրականացվում է «Ռոսատոմի» աջակցությամբ: «Առաջին անգամ չէ, որ մասնակցում եմ Ռոսատոմի տարբեր նածագծերի, և ուզում եմ նշել, որ «Ոգու առագաստները» իմ ամենասիրելիներից մեկն է, քանի որ բացի հետաքրքիր միջոցառումներից և վարպետության դասերից, այս նախագիծը թույլ է տալիս ձեռք բերել շատ օգտակար գիտելիքներ` ուրիշներին օգնելու համար»,-ասաց Հայկական ԱԷԿ-ի ջերմային ավտոմատացման և չափումների արտադրամասի արդիականացման գծով փոխտնօրենի դուստրը՝ Մանե Պետրոսյանը։

«Ոգու առագաստներ» նախագծի նպատակն է ներառական զբոսանավության հանրայնացումը, որպես մասնակիցների առանձնահատուկ տաղանդներն ու կարողությունները դրսևորելու արդյունավետ մոդել։ 2011 թվականից ամբողջ աշխարհում անցկացվում են ներառական արշավներ։ Ռոսատոմն աջակցում է նախագծին 2016 թվականից։ 2023 թվականին ծրագրի թիմն աշխատում է Հայաստանում, Ղազախստանում և Թուրքիայում ներառական սոցիալ-մշակութային ու սպորտային միջոցառումների միջոցով էքստրաբիլիթի համայնքների զարգացման վրա: «Ոգու առագաստները. Էքստրաբիլիթի համայնքների զարգացում» նախագծին աջակցում են Հայկական ԱԷԿ-ը, Վինգեյթ ինստիտուտը (Իսրայել), «Ռոսսոտրուդնիչեստվո» Անկախ Պետությունների Համագործակցության հարցերով դաշնային գործակալությունը, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալությունը, «Մեդսկան» ընկերությունը և մի շարք այլ կազմակերպություններ։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75