ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 12/07/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 2.34 դրամով և կազմել է 413.50 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.40 դրամով և կազմել 505.17 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 12.64 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 7.44 դրամով և կազմել 639.77 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 362.64 դրամով և կազմել 20,965.16 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 8.19 դրամով և կազմել 360.41 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 494.55 դրամով և կազմել 18,877.95 դրամ մեկ գրամի դիմաց: