ՀԵՋ-ՖՈՆԴԵՐԻՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՆԱԵՎ ՉԻՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ
Չինաստանի կառավարությունը բացել է իր սահմանները օտարերկրյա հեջ-ֆոնդերի համար և երկրի հարուստ քաղաքացիներին թույլատրել օտարերկրյա հեջ-ֆոնդերի միջոցով ներդրումներ իրականացնել Չինաստանի սահմաններից դուրս: Այս մասին հաղորդում է The Financial Times (FT)-ը՝ ընդգծելով, որ Չինաստանի այս քայլն ուղղված է չինական կապիտալի հոսքի նկատմամբ սահմանված խիստ վերահսկողության թուլացմանը:
Միւնույն ժամանակ, սակայն, վերլուծաբանները փաստում են, որ Չինաստանի կառավարությունն, այնուամենայնիվ, կշարունակի «հետևել» հարուստ չինացիների ներդրումային քաղաքականությանն ու չի թույլատրի, որ գրանցվի ֆինանսական միջոցների կտրուկ արտահոսք:
Հատկանաշական է, որ Չինաստանի կառավարությունը երկրի տարածքում գործելու իրավունք կտա առաջին հերթին աշխարհի առաջատար հեջ-ֆոնդերին, որոնց կառավարման տակ գտնվում են նվազագույնը 10 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ակտիվներ: