Սոցիալական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 367.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 85.76+1.35 WTI - 80.02+0.53
COMEX:  GOLD - 4027.50+0.47 SILVER - 58.51+1.72
COMEX:  PLATINUM - 1643.30+1.88
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.15-0.05 EUR/GBP - 1.1435+0.36
FOREX:  EUR/USD - 1.1435+0.36 GBP/USD - 1.34+0.28
STOCKS RUS:  RTSI - 882.48-0.83
STOCKS US: DOW JONES - 52508.27+0.02 NASDAQ - 26107.01+0.90
STOCKS US: S&P 500 - 7543.59+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.50+0.74 TOPIX - 4038.98+0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 24340.73+0.52 SSEC - 3967.13+1.36
STOCKS EUR:  FTSE100 - 10529.39+0.30 CAC40 - 8366.85+0.03
STOCKS EUR:  DAX - 25147.03+0.13
14/07/2026  CBA:  USD - 366.74+0.05 GBP - 490.37-0.88
14/07/2026  CBA:  EURO - 417.72-1.55
14/07/2026  CBA:  GOLD - 47633-693 SILVER - 688.47-11.23
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ
12/07/2012 17:35
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ

ՎիվաՍելՄՏՍը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ ընկերության համագործակցությունը դրսևորվում է ոչ միայն նյութական տեսքով, այլև  երիտասարդության գիտակցությունը բարձրացնելու և այդ ներուժը խրախուսելու միջոցով: 

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հյուրընկալել է Արմավիրի մարզի Դալարիկ և Լեռնագոգ գյուղերի պատանիներին: Հիշատակված համայքները «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շահառուներից են և ակտիվ մասնակցություն են դրսևորում գյուղական համայքների զարգացմանն ուղղված ծրագրերում: 2000թ.-ից Նյու- Յորքում ստեղծված և արդեն ինը տարի Հայաստանում գործունեություն ծավալող այս հիմնադրամի ավելի քան քսանհինգ հազար ներկայացուցիչներից շուրջ վեց հազարը երեխաներ են:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է երկրի զարգացման հարցում իրենց դերը գիտակցելու, սեփական ուժերով համայնքի առաջնահերթ խնդիրները բացահայտելու պատանիների ջանքերը: Ամառային ճամբարի 30 դպրոցականների հետ Ռալֆ Յիրիկյանի անմիջական զրույցը նրանց քայլերը խրախուսելու և ոգևորելու նպատակ էր հետապնդում:

«Համայնքի զարգացումը սկսվում է ինքնազարգացման ձեր ձգտումից, փոխադարձ հարգանքի վրա ձևավորված արժեքային համակարգից և գոյություն ունեցող խնդիրները լուծելու պատրաստակամությունից: Շարունակեք ձեր միջավայրի խնդիրներն ընկալել այնպես սրտացավ, ինչպես դա անում եք ընտանիքում և կունենաք զարգացած համայնք, մարզ ու երկիր»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցությունն սկսվել է մեկ տարի առաջ կազմակերպված բարեգործական ընթրիքի շրջանակներում: Հիմնադրամին նվիրաբերված ավելի քան 3,5 մլն. դրամը ներդրվել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի դպրոցի վերանորգմանը:

14/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.74
+0.05
Եվրո (EUR)
417.72
-1.55
Ռուբլի (RUR)
4.7266
-0.0424
Լարի (GEL)
139.31
+0.09
47633
-693
Արծաթ
688.47
-11.23