Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏԱՆԸ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
13/07/2012 11:25
Կիսվել

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏԱՆԸ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) շարունակական բարեփոխումների արդյունքում գործարարներին ներկայացվել է հերթական նորույթը: Արարատյան տարածաշրջանային մաքսատանը փորձնական ներդրվել է մի համակարգ, որը թույլ է տալիս ապրանքների մաքսային հսկողությունն ամբողջությամբ` փաստաթղթերի ստուգումից, բեռների հայտարարագրումից ու զննությունից մինչև բացթողումն իրականացնել մեկ վայրում` մաքսային պահեստում:

Մաքսատան գործառույթների նմանությամբ «Տրանսալյանս» մաքսային պահեստում այսօր գործում է մեկ ամբողջական ստորաբաժանում` ձևակերպումների համար ապահովելով բոլոր անհրաժեշտ գործառույթներն, այդ թվում` բրոքերային և բանկային ծառայությունների: Ըստ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արամ Քոչարյանի՝ բոլոր ձևակերպումները տնտեսվարող սուբյեկտը կարող է ձևակերպել` առանց մաքսային պահեստի տարածքից դուրս գալու:

Հայտարարատուներն, ըստ էության, ամենաշատն Արարատյան տարածաշրջանային մաքսատան հետ են առնչվում, հետևաբար, որպես կանոն, բոլոր նորամուծությունները հենց Արարատյանից են սկսվում: Այս նորամուծության շնորհիվ արդեն իսկ զգալի դյուրացվել է ձևակերպումների գործընթացը, միաժամանակ բարձրացվել մատուցվող ծառայությունների որակը:

ՊԵԿ հայտարարության համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտի համար 5 անգամ կրճատվել է մաքսային ձևակերպումների համար ծախսվող ժամանակը, որը նա կորցնոմ էր մաքսատուն–մաքսային պահեստ ճանապարհին:

Բարեփոխումների դրական արդյունքների մասին վկայում է վիճակագրությունը. այս տարվա 5 ամիսների ցուցանիշներով 50 տոկոսով կրճատվել է վարչական իրավախախատումների քանակը. «Եթե 2010թ.–ի 5 ամիսներին արձանագրվել էր 444, 2011թ.–ին` 318, ապա 2012թ.–ին` ընդամենը179 խախտում, ինչը մաքսային ընթացակարգերի պարզեցման և այն աշխատանքների արդյունքն է, որ մաքսատունն իրականացնում է իր հայտարատուների և բրոքերների հետ», – ընդգծել է Արամ Քոչարյանը:  

Հատկանշական է, որ քանի որ ներդված փորձը հաջողվել է, կան դրական արձագանքներ տնտեսվարողների կողմից, ըստ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի, առաջիկայում պլաանվորվում է մոդելը կիրառել  նաև այլ մաքսային պահեստներում` ըստ տեղակայման վայրի:

Արամ Քոչարյանի խոսքերով, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները մշտապես մաքսատան օրակարգում են:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12