Սոցիալական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00-0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 437.00-1.50
OIL:  BRENT - 103.89+3.39 WTI - 98.71+3.37
COMEX:  GOLD - 5052.50-1.24 SILVER - 80.91-4.44
COMEX:  PLATINUM - 2042.10-5.01
LME:  ALUMINIUM - 3457.00+2.11 COPPER - 13042.00+0.68
LME:  NICKEL - 17693.00+1.28 TIN - 49647.00-2.05
LME:  LEAD - 1936.00-0.03 ZINC - 3309.00-0.59
FOREX:  USD/JPY - 159.71+0.20 EUR/GBP - 1.1416-0.77
FOREX:  EUR/USD - 1.1416-0.77 GBP/USD - 1.3222-0.88
STOCKS RUS:  RTSI - 1144.30+0.63
STOCKS US: DOW JONES - 46558.47-0.26 NASDAQ - 22105.36-0.93
STOCKS US: S&P 500 - 6632.19-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 53819.61-1.16 TOPIX - 3629.03-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25465.60-0.98 SSEC - 4095.45-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 10261.15-0.43 CAC40 - 7911.53-0.91
STOCKS EUR:  DAX - 23447.29-0.60
13/03/2026  CBA:  USD - 377.54+0.1 GBP - 500.62-4.89
13/03/2026  CBA:  EURO - 432.7-3.55
13/03/2026  CBA:  GOLD - 62270-618 SILVER - 1056.4+10
ՅՈՒՆԻՍԵՖ, ՀԲ. Աշխարհում 333 միլիոն երեխա գոյատևում է օրական 2.15 դոլարից պակաս գումարով
13/09/2023 17:26
Կիսվել

ՅՈՒՆԻՍԵՖ, ՀԲ. Աշխարհում 333 միլիոն երեխա գոյատևում է օրական 2.15 դոլարից պակաս գումարով

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Համաշխարհային բանկի այսօր հրապարակված նոր վերլուծության, աշխարհում 333 միլիոն երեխա, այն է՝ յուրաքանչյուր 6-ից 1-ը, ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:

«Նյութական աղքատության համաշխարհային միտումներն ըստ աղքատության միջազգային շեմի» վերլուծությունը, որն առաջին անգամ է անդրադառնում ծայրահեղ աղքատության միտումներին, բացահայտում է, որ օրական 2.15 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտով ապրող երեխաների թիվը 383 միլիոնից նվազել է մինչև 333 միլիոն (կամ 13 տոկոս) 2013-2022 թվականներին: Այնուհանդերձ, ՔՈՎԻԴ-19 համավարակի տնտեսական ազդեցությունն  այդ առաջընթացը կանխել է երեք տարով, այն է՝ 30 միլիոնից ավել երեխա շարունակում է ապրել ծայրահեղ աղքատության մեջ, քան կանխատեսվում էր ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված խափանումների բացակայության դեպքում։

Վերլուծությունը, որը հրապարակվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպումների շաբաթվան ընդառաջ (սեպտեմբերի 18-ից 22-ը), երբ համաշխարհային առաջնորդները, ի թիվս այլ բաների, կհանդիպեն՝ քննարկելու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) միջնարդյունքները: Վերլուծության միջոցով մասնագետներն ահազանգում են, որ աղքատության կրճատման ներկայիս տեմպերով, մինչև 2030 թվականը մանկական ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու ԿԶՆ-ի նպատակը չի իրականացվի:

«Յոթ տարի առաջ աշխարհը խոստացավ վերջ տալ մանկական ծայրահեղ աղքատությանը մինչև 2030 թվականը: Մենք առաջընթաց ենք գրանցել՝ ցույց տալով, որ ճիշտ ներդրումների և կամքի դեպքում միլիոնավոր երեխաներին աղքատության արատավոր շրջանից դուրս բերելու միջոց կա»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Սակայն բարդացող ճգնաժամերը՝ ՔՈՎԻԴ-19-ի, հակամարտությունների, կլիմայի փոփոխության և տնտեսական ցնցումների հետևանքով կանգնեցրել են առաջընթացը և միլիոնավոր երեխաների թողել ծայրահեղ աղքատության մեջ: Մենք չենք կարող այս երեխաներին հուսախաբ անել։ Մանկական աղքատությանը վերջ դնելը քաղաքականության որոշում է: Պետք է կրկնապատկել ջանքերը՝ անդրադառնալու աղքատության հիմնական պատճառներին՝ միևնույն ժամանակ երեխաներին ապահովելով անհրաժեշտ ծառայություններով, ինչպիսիք են կրթությունը, սնուցումը, առողջապահությունը և սոցիալական պաշտպանությունը»:

Վերլուծության համաձայն՝ աշխարհի բոլոր տարածաշրջաններում ծայրահեղ աղքատության մակարդակի կայուն անկում է գրանցվել, բացառությամբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի: Ենթասահարյան Աֆրիկայում են բնակվում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 40 տոկոսը: Այստեղ վերջին տասնամյակում գրանցվել է աղքատության աճի ամենամեծ մասնաբաժինը՝ 2013 թվականի 54,8 տոկոսից 2022 թվականին հասնելով 71,1 տոկոսի։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ բնակչության արագ աճով, սոցիալական պաշտպանության սահմանափակ միջոցներով և համաշխարհային մարտահրավերներով, այդ թվում՝ ՔՈՎԻԴ -19-ով, հակամարտություններով և կլիմայական աղետներով:

Աշխարհում երեխաները կազմում են ծայրահեղ աղքատների ավելի քան 50 տոկոսը, չնայած որ կազմում են աշխարհի բնակչության միայն մեկ երրորդը: Մեծահասակների համեմատ, երեխաներն ավելի քան երկու անգամ ավելի հավանական է (15,8 տոկոս՝ 6,6 տոկոսի դիմաց), որ ապրեն ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում՝ չունենալով պարեն, սանիտարական պայմաններ, կացարան, առողջապահություն և կրթություն, որն անհրաժեշտ է կյանքի պահպանման և զարգացման համար:

Առավել խոցելի երեխաները, ինչպիսիք են գյուղաբնակները և այն երեխաները, որոնք ապրում են տնային տնտեսություններում, որտեղ տան գլուխը կրթություն կամ բավարար կրթություն չունի, զգալիորեն ավելի շատ են տուժում ծայրահեղ աղքատությունից: Զեկույցի համաձայն՝ հակամարտություններից և անկայուն իրավիճակների պատճառով տուժած երկրներում 3 երեխայից 1-ը ապրում է ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում, մինչդեռ կայուն իրավիճակներում ապրող երկրներում 10-ից 1-ն է ապրում ծայրահեղ աղքատության մեջ:

Ծայրահեղ աղքատությանը և համավարակի պատճառով տեղի ունեցած հետընթացին վերջ տալու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Համաշխարհային բանկը կոչ են անում կառավարություններին և գործընկերներին՝

  • Շարունակական կերպով ուշադրության կենտրոնում պահել ցածր միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում և անկայուն իրավիճակներում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաներին:
  • Առաջնահերթություն տալ մանկական աղքատության հաղթահարման օրակարգին, այդ թվում երեխաների սոցիալական պաշտպանության ծածկույթի ընդլայնմանը:
  • Նախագծել հանրային քաղաքականության բազմաճյուղ փաթեթ՝ հասնելու բազմազավակ տնային տնտեսություններին, փոքր երեխաներ ունեցողներին և գյուղաբնակներին: Օրինակ՝ ապացուցված է, որ հօգուտ փոքր տարիքի երեխաների արված ներդրումներն օգնում են հաղթահարել աղքատության միջսերնդային շղթան ՝ դրականորեն ներազդելով անհատի, ընտանիքի և հասարակության վրա:
  • Ընդլայնել երեխայի համընդհանուր նպաստների հասանելիությունը՝ որպես մանկական աղքատության նվազեցման ապացուցված արդյունավետ միջոց:
  • Մշակել սոցիալական պաշտպանության ներառական ծրագրեր՝ հաշվի առնելով հաշմանդամության ունեցող անձանց կամ սեռով պայմանավորված առանձնահատկությունները:
13/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.1
Եվրո (EUR)
432.7
-3.55
Ռուբլի (RUR)
4.6847
-0.0786
Լարի (GEL)
138.5
+0.27
62270
-618
Արծաթ
1056.4
+10